National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.06.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Աննա Կարապետյանի նախագահությամբ հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կատարելագործել դատական պարզեցված վարույթի ինստիտուտը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի՝ նպատակն է բեռնաթափել առաջին ատյանի դատարանների վարույթները:

Փոխնախարարը նշել է, որ դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել գործեր, եթե առկա գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված է գրավոր համաձայնություն եւ սահմանված ժամկետում որեւէ անձ չի ներկայացրել առարկություն:

Նշվել է նաեւ, որ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, կարեւոր համարելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով կարգավորվում են դատապարտյալների իրավունքներին առնչվող որոշակի հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերին հունիսի 28-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am